Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին «ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ»
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ» և կոչ արել համաշխարհային հանրությանը միավորելու ուժերը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը «այսօրվա ծանր պայմաններում»։ «Բելառուսը, ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքարեց թշնամու դեմ մարդկության խաղաղ ապագայի համար: Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների համերաշխությունը՝ ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը Լենդ-Լիզինգի շրջանակներում և պատերազմի հետևանքով քանդված տնտեսության վերականգնմանը: Համոզված եմ, որ այսօրվա դժվարին պայմաններում միջազգային հանրությունը պետք է միավորի իր ուժերը, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է Թրամփին ուղղված Լուկաշենկոյի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)