Կորոնավիրուսի որ ախտանիշի դեպքում պացիենտը պետք է պարտադիր հոսպիտալացվի
Աշխարհ
Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան անվանել է կորոնավիրուսի այն ախտանիշը, որի դեպքում հիվանդին անհրաժեշտ է ստացիոնար բուժում: «Կորոնավիրուսի հաստատվելուց հետո եթե շնչարգելություն չունեք, մի մտահոգվեք, իսկ եթե առկա է շնչահեղձություն կամ շնչարգելություն, ապա շտապ միանշանակ անհրաժեշտ կլինի ստացիոնար բուժում», - ասել է նա Առաջին ալիքի «Առողջություն» հեռուստաալիքի եթերում:
Մոսկվայի գլխավոր ճառագայթաբան Սերգեյ Մորոզովը հաստատել է Մալիշևայի հայտարարությունը և նշել, որ շնչարգելությունը տագնապալի ախտանիշ է, որը կարող է ցույց տալ շնչառական ֆունկցիայի նվազում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հաստատված կորոնավիրուսով հիվանդների մոտ 25 %-ը թոքերի լուրջ վնասվածքներ ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)