Բացահայտվել է կորոնավիրուսի փոխանցման նոր տարբերակ․ MedRxiv
Աշխարհ
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել արցունքի կաթիլի միջոցով: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են MedRxiv պորտալում: Ջոնս Հոփկինսի համալսարանական բժշկության դպրոցի մասնագետները պարզել են, որ վիրուսը, որը հայտնաբերվել է աչքի մակերեսի բջիջներում, կարող է ներթափանցել արցունքի կաթիլի մեջ։ Նշվում է, որ արցունքի մեջ առկա ACE-2 և TMPRSS֊2 ֆերմենտները բավարար են վիրուսի արդյունավետ վերարտադրության համար: Փորձագետները եզրակացրել են, որ աչքի մակերեսի բջիջները ոչ միայն ենթակա են SARS-CoV-2 վարակի, այլև կարող են ծառայել որպես «ջրամբար» վիրուսի համար: «Աչքի մակերեսի բջիջների ինֆեկցիան կարող է հանգեցնել նրան, որ աչքը դառնա վիրուսի կրող, իսկ վիրուսի մասնիկները պարունակող հեղուկը՝ արցունքը, դառնում է կարևոր մեխանիզմ այն այլ մարդկանց փոխանցելու համար», - հայտնում են գիտնականները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)