«Շները և կատուները չեն կարող կորոնավիրուսը փոխանցել մարդկանց»․ Մյասնիկով
Աշխարհ
Կենդանիները չեն կարող վարակել մարդկանց կորոնավիրուսով, ասել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը՝ «Սոլովև LIVE» հաղորդման ժամանակ:
«Պետք չէ համաճարակի պատճառով դեն նետել շներին և կատուներին ։ Նրանք չեն կարող փոխանցել վարակը։ Նրանք միայն սթրեսի դեմ ձեր բուժումն են», - ասել է նա: Աշխարհում գրանցվել է տնային կենդանիների կորոնավիրուսային վարակի մի քանի դեպք։ Փորձագետները նշում են, որ վարակը հազվադեպ է փոխանցվում մարդուց կենդանուն: Միևնույն ժամանակ, համարվում է, որ ընտանի կենդանիները իրենք չեն կարող վարակել մարդուն: Այսպես, ԱՀԿ-ն նախկինում նշել էր, որ մինչ օրս չկա որևէ ապացույց, որ կատուները, շները կամ այլ տնային կենդանիներ ունակ են փոխանցելու կորոնավիրուսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ