Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27 321-ի․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է 217֊ով: Համաճարակի սկզբից COVID-19-ով մահացությունների ընդհանուր թիվը 27 321 է: Վերջին 24 ժամվա ընթացքում վերականգնվել է 2 551 մարդ, ընդհանուր`143 374 մարդ: Իսպանիան այժմ, ըստ հայտնաբերված դեպքերի թվի, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից հետո երրորդ տեղում է, զոհերի քանակի առումով՝ չորրորդում (ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Իտալիայից հետո): Երկրի իշխանությունները ապրիլի վերջին ներկայացրին կարանտինից աստիճանական դուրս գալու ծրագիր, որը բաղկացած է չորս փուլից: Մայիսի 11-ից երկրի տարածքի մի մասը, որի վրա բնակվում է բնակչության մոտավորապես կեսը, զրոյից տեղափոխվել է կարանտինային միջոցառումների մեղմացման առաջին փուլ: Վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ երկիրը կարող է վերադառնալ նորմալ կյանքին մինչև հունիսի վերջ, եթե, իհարկե, իրավիճակը զարգանա այնպես, ինչպես հիմա զարգանում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ