Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 102 մահվան դեպք է գրանցվել․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Անցած օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը102 է՝ 36-ով պակաս նախորդ օրվա համեմատ, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Համաճարակի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 27 563-ի։ Իսպանիան այս ցուցանիշով աշխարհում չորրորդ տեղում է Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից և Իտալիայից հետո: Անցած 24 ժամվա ընթացքում 539 նոր դեպք է հայտնաբերվել։ Համաճարակի բռնկումից ի վեր հայտնաբերվել է 230ց698 դեպք, որից 50 723-ը բժիշկներ են: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1663 հիվանդ, համաճարակի սկզբից ապաքինվածների թիվը կազմում է 146 446:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)