Վրաստանն առաջիններից մեկը կլինի, ով կստանա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ
Աշխարհ
Եթե աշխարհում գրանցվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ եւ սկսվի դրա օգտագործումը, ապա Վրաստանն առաջիններից մեկը կլինի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ աշխատում են տասնյակ հետազոտական խմբեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Չինաստանից եւ Եվրոպայից տասնյակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական ընկերություններ: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ այն կարող է հայտնվել կես տարուց, այսինքն՝ աշնանը:
Մինչ արտադրությունը այն պետք է փորձարկումների մի քանի փուլ անցնի: Առանց պատաստանյութի արդյունավետության եւ անվտանգության հաստատման այն չի կարող արտադրվել եւ օգտագործվել:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 677 եւ մահվան 12 դեպք: Ապաքինվել է 491 մարդ, բուժում է ստանում 246 պացիենտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)