Վրաստանը մշակում է փաստաթղթերի ցանկ, որոնք պետք է ներկայացնեն երկիր մուտք գործող օտարերկրացիները
Աշխարհ
Վրաստանը մշակում է փաստաթղթերի ցանկ, որոնք օտարերկրացի զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն երկիր մուտք գործելիս, ասել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:
Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները որոշում են ընդունել հունիսի 15-ից երկրի ներսում սկսել տուրիստական սեզոնը, իսկ հուլիսի 1-ից բացել սահմանները զբոսաշրջիկների առջև:
Կվրիվիշվիլիի խոսքով՝ տուրիստական արդյունաբերությունը պետք է արդյունավետորեն գումար վաստակի Վրաստանի բոլոր այն վայրերում, որտեղ զբոսաշրջությունն ակտիվ է եղել կամ ներկայումս զարգանում է:
Օրեր առաջ էլ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Նատիա Թուրնավան ասել է, որ ավելի քան 20 ավիաընկերություն ցանկություն է հայտնել վերսկսել թռիչքները դեպի Վրաստան: Այսպիսով, իռլանդական Ryanair-ն արդեն հայտարարել է հուլիսի սկզբից, Քյոլնից և Միլանից դեպի Թբիլիսի թռիչքներ վերսկսելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)