Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում 

Եթե նպատակը դղյակներ ունեցողներին հարկելն է, ապա պետք է ավելի հասցեական դարձնել․ տնտեսագետ

Տնտեսություն

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծով՝ 2021 թ․ հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը կհաշվի ոչ թե կադաստրային արժեքով, այլ շուկայականով, ինչը նշանակում է, որ Հայաստանում գույքահարկի դրույքաչափերը կբարձրանան։ Թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այս քայլն ուղղված է երկրում սոցիալական արդարության վերականգնմանը, սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դա այդպես չէ, և մի քանի դղյակի գույքահարկը բարձրացնելու համար բոլորն են հարկվելու։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ գույքահարկի օրենքի նախագիծը սպասելի էր, բայց անարդար ու ժամանակավրեպ․  «Այս պահի դրությամբ առաջարկվող մոդելը ոչ թե նախատեսում է գույքահարկի բարձրացում հարուստների, թանկարժեք տուն ունեցող անձանց համար, այլև միաժամանակ նախատեսում է չունևորների, էժան տներ ունեցողների համար գույքահարկի բարձրացում։ Ներկայումս մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող տները ազատված են գույքահարկից, հիմա այդ գույքահարկը նախատեսված է մինչև 7-10 մլն արժեք ունեցող տների համար, որոնք պետք է վճարեն գույքահարկ արժեքի հինգհարյուրերորդականի չափով։ Հարկավոր է հաշվի առնել նաև, որ էականորեն բարձրացել է տների արժեքը։ Գույքահարկի բարձրացման արդյունքում մարդիկ պարտադրված են 4-5 անգամ ավել գույքահարկ վճարել այն դեպքում, երբ նրանց եկամուտը չի աճել։ Այսինքն, եթե նպատակը դղյակներ ունեցողներին հարկելն է, ապա պետք է ավելի հասցեական դարձնել այս քաղաքականությունը, հակառակ դեպքում Կենտրոնում կամ Կոմիտասի պողոտայում ապրող քաղաքացիները բավականին լուրջ խնդիրներ են ունենալու և սոցիալական մեծ ծախսեր է նրանց սպասվում»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է գնահատել արդարությունն ու արդյունավետությունը։ Ըստ տնտեսագետի՝ 2020 թ․ ճգնաժամային տարի է լինելու մեր տնտեսության, բնակչության համար և արդեն իսկ հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է շինարարության ոլորտում 21,9% անկում, որը շարունակվելու է։ Նրա խոսքով՝ գույքահարկի նախագիծը ուղիղ հարված կհասցնի շինարարության ոլորտին, որը լավ օրեր չի ապրում և կստացվի, որ միջին կամ բարձր արժեք ունեցող տները գույքահարկով պայմանավորված ավելի կթանկանան կամ մարդիկ կմտածեն այդպիսի գույքահարկով տուն կարո՞ղ են ձեռք բերել։ Հարցին՝ գույքահարկի բարձրացումը չի՞ բերի նրան, որ դղյակներ ունեցող գործարարները կբարձրացնեն ներմուծվող, վաճառվող ապրանքների գները՝ Պարսյանը նշեց․ «Գույքահարկը համարվում է ուղղակի հարկ, այսինքն մարդն է վճարում իր եկամուտներից ու շահույթից։ Միանշանակ է, որ գույքերի սեփականատերերը այդ ծախսը կհանեն իրացման, աշխատավարձերի բարձրացման միջոցով։ Տրամաբանական պրոցես է, որ այդպես է լինելու, ինչը անարդար է միջին և աղքատ խավի համար։ Թանկարժեք տները գույքահարկով հարկելը ողջունելի է, բայց դա պետք է ավելի հասցեական դարձնել։ Հարց է նաև՝ կադաստրը, որը պետք է որոշի գույքահարկի շուկայական արժեքը, այդքան վստահություն ունի՞, որ կկարողանա բոլոր գույքերի շուկայական արժեքը ճշգրտել»,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենի արդյունքում գործ կունենանք անարդար երևույթների հետ և մարդիկ ստիպված կլինեն վճարել մեծ գումարներ։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա
Ամենադիտված