Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը. Իսրայելի ՊՆ
Աշխարհ
Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում:
Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխությանը:
Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, նրա միջամտությանը Լիբիայում, Հանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ