Կորոնավիրուսից մահացել է Kenzo ապրանքանիշի հիմնադիրը
Աշխարհ
Կորոնավիրուսից մահացել է ճապոնացի նորաձևության դիզայներ, Kenzo ապրանքանիշի ստեղծող Քենզո Տակադան, գրում է Monde-ն: «Քենզո Տակադան մահացել է Ֆրանսիայի Նոյլի-սյուր-Սենայի ամերիկյան կլինիկայում՝ COVID-19- ի հետևանքնով», - մեջբերում է թերթը նորաձևության դիզայների ներկայացուցչի խոսքերը: Տակադան Ճապոնիայից Փարիզ է տեղափոխվել 1965-ին, իսկ 1970-ին ստեղծել է իր սեփական ապրանքանիշը և բացել իր առաջին բուտիկը: Այժմ տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի, ինչպես նաև աքսեսուարների և օծանելիքների այս ապրանքային նշանը պատկանում է LVMH ընկերությանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ