Ֆրանսիայում իսլամիստը գլխատել է ուսուցչին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ցուցադրելու համար․ BBC
ՏեսանյութերՖրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի մերձակայքում գլխատվել է պատմության ուսուցիչը: Հանցագործությունն, ըստ ամենայնի, ծայրահեղական հիմքեր ունի։ Իսլամիստ մի տղամարդ հարձակվել է ուսուցչի վրա և գլխատել նրան պատմության դասի ժամանակ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները դպրոցականներին ցուցադրելու համար: BBC֊ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Կոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի դպրոցում։ Ահաբեկիչը հարձակվել է իր զոհի վրա՝ «Ալլահու Աքբար» բղավելով, և գլխատել նրան մեծ դանակով: Ստուգվում է այն վարկածը, որ հարձակվողը կարող էր լինել ծաղրանկարները տեսած դպրոցականներից մեկի հայրը: Ֆրանսիայի նախագահը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել ու խոստացել քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ։