Մադրիդում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով անջատում՝ հանուն փրկության (տեսանյութ)
ՏեսանյութերԱյս պահին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հայերն իրականացնում են բողոքի ակցիա: Վերջիններիս պահանջը մեկն է՝ անջատում՝ հանուն փրկության: Նրանք վանկարկում են՝ «Միացում տեռորիզմի դեմ», «Արցախը Հայաստան է», «Իսպանիան լռում է, Թուրքիան՝ սպանում», «Խաղաղություն Արցախի և Հայաստանի համար», «Էրդողանն ու Ալիևը նոր հիտլերներն են», «Հայաստանը խաղաղություն է ուզում, Թուրքիան՝ մարդասպանություն», «Անջատում՝ հանուն փրկության», «Ալիև տեռորիստ», «Էրդողան տեռորիստ»:
Հայերի խաղաղ ակցիան ընթանում է ոստիկանների ուղեկցությամբ:
Նշենք, որ աշխարհասփյուռ հայերը՝ ի աջակցություն Արցախի, վերջին օրերին նման ակցիաներ հաճախ են իրականացնում: