Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա էր իրականացնում Իսրայելի ԱԳՆ շենքի դիմաց: Բացի հայերից` ակցիային մասնակցում էին նաև հրեաներ և ասորիներ։
Հանրահավաքի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով` հավաքվածներն արտահայտում էին իրենց բողոքը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Իսրայելի քաղաքականության կապակցությամբ. «Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի Հայֆա քաղաքից հայերը ավտոերթ էին կազմակերպել դեպի Երուսաղեմ՝ ի աջակցություն Արցախի, սակայն իսրայելաբնակ ադրբեջանցիները հարձակվել էին նրանց վրա, վնասել ավտոմեքենաները, պատճառել մարմնական վնասվածքներ: