Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հարյուրի
Աշխարհ
Թուրքիայի Իզմիրի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի և 994 վիրավորի մասին:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիայում տեղի ունեցավ գրեթե 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը Էգեյան ծովում էր՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Երկրաշարժը զգացվել էր նաև մոտակա հունական կղզիներում։ Հաղորդվում է, որ առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում: Երկրաշարժը փոքր ցունամի էր առաջացրել, որը հեղեղել էր Սեֆերիհիսարի ափամերձ փողոցները: Ավերածություններ են գրանցվել նաև Հունաստանի Սամոս կղզում, որտեղ 2 մարդ է զոհվել, 19-ը վիրավորվել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)