Բաղդադում զինված հարձակման հետևանքով 11 զոհ կա
Աշխարհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված զինված հարձակման հետևանքով մահացել է 11 անձ։ Ըստ Իրաքի անվտանգության ծառայության հայտնած տեղեկությունների՝ հարձակումը իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, սակայն «Իսլամական պետությունը» դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Զինված հարձակումն ուղղված է եղել Բաղդադի արևմուտքում ալ-Ռըդվանիեի շրջանում գտնվող սուննի Հաշդ ալ-Հաշիդ ուժերի դեմ: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով մահացել է «Հաշդ ալ-Ասաիրի» ուժերի 5 անդամ և 6 քաղաքացիական անձ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն