Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում են Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ Աշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան Իսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետո 

Քաջ Զինվոր, անձնազոհ ապագա բժիշկ. Սամվել Գասպարյան

Հասարակություն
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:
Սամվելը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր: Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 26 տարեկան:
Կուրսընկերուհին՝ Աննան, բնութագրում է նրան որպես շատ համեստ երիտասարդ, որը երբեք որևէ մեկին չէր նեղացնի: «Շատ էր ուզում լավ բժիշկ դառնալ, սակայն դեռ չէր ընտրել նեղ մասնագիտացումը», - ասում է Աննան:
Ապագա բժշկի մյուս կուրսընկերուհին՝ Լիլիթը, պատմում է. «Մենք նույնիսկ չենք իմացել, որ նա առաջնագիծ է մեկնել: Իհարկե, Սամվելի անսահման հայրենասիրությունն էր նման մղման դրդապատճառը»:
 
Սամվելը ԵՊԲՀ էր տեղափոխվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետից: «Բժշկությունն իրեն շատ էր հետաքրքրում: Շատ էր սիրում նաև խաղալ «Ալյանս»: Միշտ պարտվում էի իրեն, շատ լավ հայոց լեզու գիտեր, ինչի շնորհիվ էլ կարողանում էր հաղթել: Սիրում էր երգել «Երևանի սիրուն աղջիկ երգը», ասում էր. «Երևանի աղջիկների նման սիրուն աղջիկներ չկան», - թախծոտ ժպիտով հիշում է Լիլիթը:
Անմահ հերոսի մեկ այլ կուրսընկերուհին՝ Վարդուհին, նշում է. «Լավ ընկեր էր մեր Սամվելը, հասնող ու կամեցող էր: Ափսոս, երկար չտևեց մեր շփումը: Ուրիշ խումբ տեղափոխվելուց հետո էլ մեզ չէր մոռանում, սպասում էինք՝ մեր խմբի մյուս տղաները բանակից գային, որ կարողանայինք հավաքվել»:
Սամվելը, շարունակում է Վարդուհին, մեկ րոպե անգամ չէր կարողանում հանգիստ նստել: «Իրեն միշտ փոփոխություն էր պետք: Երբ ասում էինք՝ գնանք կինո, ասում էր. «Ես այդքան նույն դիրքով նստողը չեմ, ուրիշ բան մտածեք»: Սամվելն ասում էր, որ իրեն միշտ նորություններ են պետք, նոր մարդիկ: Ֆուտբոլ էր շատ սիրում. ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին՝ բոլոր դեմքերով ու թվերով: Առաջնագիծ մեկնելուց մի քանի օր առաջ խոսում էինք, էլի մեր խմբի հավաքվելու մասին էր խոսում, բայց, ցավոք, ոչինչ չհասցրինք: Եթե իմանայի, որ այսպես է լինելու, հենց նույն օրը բոլորին կհավաքեի», - ափսոսանքով ասում է Վարդուհին:
Սամվելի զինակից ընկերն ու եղբայրը՝ Արտաշեսը, որն, ի դեպ, նույնպես առաջին օրվանից առաջնագծում էր, պատմում է. «Սամվելը շատ բարի էր, մեծ սիրտ ուներ, բոլորին հասնող էր, անխտիր բոլորին: Ուզում էր բժիշկ դառնալ, որ բուժեր բոլոր հիվանդ հարազատներին: Դեռ չէր որոշել՝ որ ուղղությամբ էր մասնագիտանալու, բայց, ամենայն հավանականությամբ, վիրաբույժ կդառնար»:
 
Ընկերոջ խոսքով՝ Սամվելը 2012-2014 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Ջրականում, իսկ հայությանը պատուհասած վերջին գոյամարտի ժամանակ շտապել էր առաջնագիծ՝ անառիկ պահելով Քարվաճառի հայկական դիրքերը և, միաժամանակ, կիրառելով իր բժշկական հմտությունները: «Մենք Քարվաճառի ամենավտանգավոր դիրքերից մեկում էինք… Թշնամուն էինք սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս… Հենց Քարվաճառում էլ մեր Սամվելը զոհվեց», - ավելացնում է Արտաշեսը:
Անմահ հերոս Սամվել Գասպարյան… Խոնարհվում ենք…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործի
Ամենադիտված