Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել Գերմանիայում Առյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. Մանրամասներ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը 

Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի. Yerkir.am

Հասարակություն

Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Փաշինյանը, իբրեւ վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել եւ դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։

Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում եւ դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ եւ՛ քարտեզագրողներ են, եւ՛ իրավունքի մասնագետներ, եւ՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։

Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարեւոր է, թե ով է այդ սարքը օգտագործում եւ ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչեւ մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։

«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,- ասել է Շահեն Շահինյանը։

Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։

«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, եւ ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշել է նա։

Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է եւ ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը եւ մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։  

Կարեւոր է նաեւ, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։

Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։

«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասել է Շահեն Շահինյանը։

Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որեւիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։

«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել եւ փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասել է մասնագետը։

Շահեն Շահինյանի համար նաեւ բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։

«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ եւ հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասել է նա։

Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։

«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասել է Շահեն Շահինյանը։

Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։

«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի եւ փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է եւ այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասել է Շահեն Շահինյանը։

Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։

«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների եւ բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր եւ Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասել է Շահեն Շահինյանը

Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում եւ, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։

Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։

«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասել է նա։

Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների եւ գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով եւ իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։

«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ  անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասել է նա։

Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։

Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։

«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ  Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության եւ համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասել է Շահեն Շահինյանը

Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին եւ հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ)
Ամենադիտված