Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում. ԱՀԿ
Աշխարհ
Բացի Մեծ Բրիտանիայից, կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել նաև Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։
Կիրակի օրը Նիդերլանդները արգելք է դրել Մեծ Բրիտանիայից ուղևորների թռիչքների վրա մինչև հունվարի 1-ը` ավելի վարակիչ COVID-19 տեսակի պատճառով: Դա արվել է այն բանից հետո, երբ երկրում այս ամսվա սկզբին անցկացված թեստերը հայտնաբերել են կորոնավիրուսի նույն մուտացիան, որ նկատվել է Մեծ Բրիտանիայում:
Բացի Նիդերլանդներից, նման քայլի են դիմել մի շարք այլ երկրներ, մասնավորապես՝ Բելգիան և Իտալիան: Ավստրիան, Ֆրանսիան և Շվեդիան կարող են հետևել այդ օրինակին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ