Քաղաքապետարանի աշխատակցի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների միջև միջադեպ տեղի ունեցավ
Քաղաքական
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների և քաղաքապետարանի աշխատակցի միջև տեղի ունեցավ միջադեպ:
Խմբակցության ավագանու անդամները քաղաքապետարանից դուրս գալիս բղավում էին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին շենքից դուրս գալ և միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:
«Տվյալ աշխատակիցը մեր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, անգամ ամաչում եմ ասել, թե ինչ: Նրան հորդորեցի հանգստանալ, սակայն նա շարունակեց իր անկիրթ արտահայտությունները ընդդիմության լիդերների, ինչպես նաև իմ կուսակցության ղեկավարի հասցեին»,- նշեց Մանրիկյանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է