«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանների ճշգրտման խնդրով
Հասարակություն
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և սահմանների ճշգրտման թեմայով:
«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)