Էրդողանը Պուտինին անվանել է «իր խոսքի տեր մարդ»
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, ով պահում է իր խոսքը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, պատասխանելով մեծ ասուլիսի ժամանակ Էրդողանին անվանել էր մարդ, ով «իր խոսքի տերն է»՝ չնայած այն բանին, որ «որոշ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետները կարող են տարբեր լինել»:
«Իրականում սրանք հենց իրեն՝ Պուտինին բնութագրող բառերն են,- ասել է Թուրքիայի նախագահը ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, -հանդիպելով պարոն Պուտինին՝ ես նրան ճանաչեցի՝ որպես արդար մարդու»: Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանը դարձել է «հազվադեպ երկիր, որը կատարում է իր խոստումները, որի հետ ինքը կարողացել է ամուր հարաբերություններ հաստատել»: «Մենք Ռուսաստանի հետ վստահորեն շարժվում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ այդպես էլ կշարունակենք դա անել», - ավելացրել է Էրդողանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ