Իրանի Ուրմիա քաղաքում օդային տագնապի ազդանշան է աշխատել
Իրան
Իրանի Ուրմիա քաղաքում օդային տագնապի ազդանշան է աշխատել, հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ վկայակոչելով իրանական Արեւմտյան Ադրբեջան նահանգի աղբյուրները:
«@Wargonzo նախագծի տվյալներով՝ Ուրմիա քաղաքում օդային տագնապը ներառվել է լայնամասշտաբ հակաօդային պաշտպանության զորավարժությունների նախապատրաստման մեջ, որի մասին Իրանի իշխանությունները հայտարարել էին նախորդ օրը: Մեր կողմից նշենք, որ հակաօդային կողմնորոշմամբ զորավարժություններ Թեհրանը որոշել է անցկացնել, իհարկե, ոչ պատահական:
Պարսիկները պատրանքներ չունեն Էրդողանի հավակնությունների եւ ախորժակների, ինչպես նաեւ թուրք-իսրայելական դաշինքի մասին, որը նախաձեռնել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ իրանական սահմաններին հարող տարածքում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն