Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 

Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից

Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա հունվարի 27-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց Րաֆֆի Տիգրանի Գալստյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2000 թվականին ծնված Րաֆֆի Գալստյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ» մասնագիտություն բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։  2014-ին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմա¬կերպված Նավասարդյան խաղեր մրցույթին «Դասական պար» անվանա¬կարգում և արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «Interna-tional Competition and Festival of Children and Art» մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։  2017-2018 թթ. մասնակցել է Երևանի պար¬ար¬վեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝զբաղեցնելով 1-ին տեղը։

2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը:

2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» եզրափակչին։

2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։ 2018 թվականի հունիսի 22-ինընդունվելէԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիթատրոն՝որպեսբալետիարտիստ։Թատրոնում մարմնավորել է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի, «Սպարտակ» բալետում՝ Սպարտակի, «Դիմակահանդես» բալետում՝ Կոմս Բալի, Ա. Ադանի «Ժիզել» բալետում՝ Ալբերտի, Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետում՝ Էսպադա և Բազիլ, Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետում՝ Արքայազնի դերերում: Րաֆֆի Գալստյանը հանդես է եկել նաև Ֆ. Շոպենի «Շոպենիանա» և Է. Համբարձումյանի «Երազ» բալետային ներկայացումներում:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Տարկետում ստանալուց հետո Րաֆֆի Գալստյանը շարունակել է իր գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: 2019 թվականի մարտի 28-30 մասնակցել է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք Վախթանգ Չաբուկիանիի անվան բալետի միջազգային մրցույթին, «Դասական պար» անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել Գրան-պրի մրցանակի, իսկ նույն մրցույթի «Մոդեռն» պարային ոճի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը և արժանացել դիպլոմի: 2019 թվականի մարտի 27-ին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացման մեջ Կոմս Բալի դերակատարման համար արժանացել է Արտավազդ դիպլոմի: 2019 թվականի ապրիլի 13-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի և նույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի աջակցությամբ մեկնել է Մոսկվայի Մեծ Թատրոն՝ վերապատրաստման: 2019 թվականի 28-30 մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած CONCOURS INTERNATIONALDE DANSECLASSOQUE DE TOULON բալետի միջազգային մրցույթին, արժանացել 1-ին մրցանակի և Գրան-պրի մրցանակի: 2019 թվականի ապրիլի 29-ին Պարարվեստի միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարի կողմից արժանացել է պատվոգրի՝ պարարվեստի ոլորտում ցուցաբերած աշխատանքի համար: 2019 թվականի օգոստոսի 3-8 մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Վանդջոու քաղաքում անցկացվելիք THE MOST POTENTIAL AWORDS բալետի միջազգային մրցույթին՝ արժանանալով 1-ին մրցանակի և Գրան-պրիի: 2020 թավկանի հունիսին Ուկրաինայից հրավեր է ստացել որպես Հայաստանի ներկայացուցիչ լինել PAJAMAS THEATRE բալետիմիջազգային մրցույթի ժյուրիի կազմում՝ ստանալով սերտիֆիկատ: 2020 թվականի հուլիսի 29-ին արժանացել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման շնորհակալագրի՝ Հայաստանի դասական պարարվեստը միջազգային բեմահարթակներում կատարողական բարձր մակարդակով ներկայացնելու և մրցանակային պատվավոր տեղեր գրավելու համար:

Րաֆֆի Գալստյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ից հանդիսանում է մշտապես Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող՝ թատրոնի խաղացանկում կերտելով բոլոր գլխավոր դերերը։

Րաֆֆի Գալստյանի համար միջնորդություններ են ներկայացրել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բալետ 2021» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետմայստեր, առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարներըԹրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր պատերազմին լիակատար պատրաստության մասին Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները Ճակատագիրը ձեզ երկրորդ հնարավորություն կտա․ Այս 3 կենդանակերպի նշանները շուտով կհաղթահարեն դժվարին շրջանը Իրանը Claude-ն օգտագործել է ամերիկյան նավերին հետևելու համար 36 ժամ ջուր չի լինելուՎրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար Իրանը Ռուսաստանից առաջադեմ ռեակտիվ ԱԹՍ-ներ է խնդրել․ FT Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Լեդի Գագան մայր է դարձել Իրանի հետ պատերազմը սպառել է ԱՄՆ զինանոցը. Patriot-ի արտադրությունը ցանկանում են գրեթե եռապատկել – CBS News Թրամփը Կիևին կոչ է արել չհարվածել Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքներին «Արարատցեմենտն» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան Ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ Ռուսաստանի ակտիվության ֆոնին Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Բերդում հայտնաբերվել է բենզասղոցով ծառեր հատող քաղաքացի. հաղորդում է ներկայացվել ՔԿ 28-ամյա հայուհուն ԱՄՆ-ից դեպորտ են արել ամուսնուն ապտակելու համար Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում 2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան 31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴՀռոմի պապը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Իտալացի Սիմոնե Ռականին հաղթել է Tour of Armenia-ում․ նրան պարգևատրել է Փաշինյանը Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք Բժիշկ Մյասնիկովն անդրադարձել է հիպերտոնիայի բուժման նոր ուղեցույցներին Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել Սովորեք․ Պուտինը բառի բուն իմաստով հանգստյան օրեր չունի․ Պեսկով Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն Լիտվայում օդային տագնապ է․ օդ են բարձրացվել կործանիչներ 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխանության դեմ․ Աբրահամյան
Ամենադիտված