Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին եւ իրադրությանը։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ։ «Ես հատուկ ուշադրությամբ հետեւում եմ Հարավային Կովկասի իրադրությանը»․- ասել է Սրբազան Քահանայապետը։ Նա նկատել է, որ ձգձգվող հակամարտությունները խաթարում են կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։
«Մեր ժամանակներում միջկրոնական երկխոսությունը ժողովուրդների և մշակույթների հանդիպման կարևոր բաղադրիչն է», - ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում և Վատիկանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է