Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Իրաքում մահացած թուրքերի ընտանիքներին
Աշխարհ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Իրաքում Թուրքիայի 13 քաղաքացիների սպանության կապակցությամբ, որոնց թվում եղել են նաև զինվորականներ և ոստիկաններ:
«Մենք համերաշխ ենք Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Սգում ենք թուրք ժողովրդի հետ միասին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նահատակների ընտանիքներին և մտերիմներին», - ասված է դեսպանատան Թվիթերի էջում:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 13 թուրքին մահապատժի ենթարկելու մեջ մեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:
Նշենք նաև, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը Ռուսաստանում չի ճանաչվում որպես ահաբեկչական կազմակերպություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն