«Հրապարակ». Նոր դաշինք է ձեւավորվում. այսօր կազդարարեն մեկնարկը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան «Դվին» հյուրանոցային համալիրում մի խումբ ուժեր ազդարարելու են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը։
Բնականաբար, «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյանը, ում կմիանան նաեւ Հայահավաք անողները՝ Արշակ Զաքարյան, Արագած Ախոյան, սահմանադրագետ Վարդան Այվազյան, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան եւ ուրիշներ»:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին՝ ժամը 19։00-ին, «Դվին» հյուրանոցի մեծ սրահում տեղի կունենա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հավաքը։