Մահացել է Տանզանիայի նախագահը
Աշխարհ
62 տարեկան հասակում մահացել է Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին: Այս մասին, Reuters-ի, փոխանցմամբ, պետական հեռուստատեսության եթերում ասել է փոխնախագահ Սամիա Հասան Սուլուխուն:
Երկրի առաջնորդի մահվան պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:
Նշվում է, որ ավելի վաղ BBC-ն, վկայակոչելով Տանզանիայի ընդդիմության ղեկավար Տունդի Լիսուին, հաղորդել էր, որ մարտի 10-ին 61-ամյա Մագուֆուլին Քենիայում է և գտնվում է հիվանդանոցում` կորոնավիրուսի և սրտի հետ կապված խնդիրների պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ