Էրդողանը Պուտինի մասին Բայդենի հայտարարություններն անթույլատրելի է համարում
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Անթույլատրելի են ՌԴ նախագահի հասցեին նման հայտարարությունները։ Պարոն Պուտինը շատ խելացի և էլեգանտ պատասխան է տվել»,-ասել է Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Բայդենը ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՌԴ ղեավարությունը պետք է պատասխան տա ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության համար։ Բացի այդ Բայդենը դրական պատասխան է տվել ան հարցին, թե արդյոք Պուտինին «մարդասպան» է համարում։
Պուտինն ի պատասխան առաջարկել է Բայդենին բաց երկխոսության գնալ ուղիղ եթերում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ ՌԴ պաշտոնակցի հետ զրուցելու ԱՄՆ նախագահի մտադրության մասին։ Ինքը` Բայդենը, չի պատասխանել նման խոսակցության հավանականության մասին հարցին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ