Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին
Աշխարհ
Հայֆայում տեղակայված իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնատար նավը հինգշաբթի օրը վնասներ է ստացել Արաբյան ծովում իրանական հրթիռի ընկնելու հետեւանքով, անձնակազմը չի տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական հեռուստատեսությանը:
Հաղորդվում է, որ նավը Տանզանիայից ուղեւորվում Էր Հնդկաստան եւ գրոհից հետո կարողացել է շարունակել երթեւեկությունը: Վնասի գնահատումը կկատարվի ժամանման նավահանգստում: Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպի մասին տեղեկացվել են նավի սեփականատերն ու Իսրայելի անվտանգության ուժերը, որոնք ուսումնասիրում են միջադեպի լրջության աստիճանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է