Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների նոր համակարգ է գործարկել
Աշխարհ
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների նոր տարբերակ է գործարկել, հաղորդում է Kyodo-ն: «Սա բալիստիկ հրթիռի նոր մոդիֆիկացիա է, որն ավելի վաղ դեռ չի գործարկվել: Մեկնարկներն արվել են նույն տեսակի շարժական հրթիռային համակարգից, որը ներկայացվել էր հունվարին Հյուսիսային Կորեայում կայացած զորահանդեսում», - ասել է նախարարը: Նախարարը հայտնել է իր մտադրությունը «ապահովել ուխաղաղություն և անվտանգություն՝ հակահրթիռային պաշտպանության համակարգը պատշաճ վիճակի բերելով»:
Հինգշաբթի օրը՝ Հայաստանի ժամանակով 0թ։06-ին, Հյուսիսային Կորեան Սեոնդոկ բնակավայրի տարածքից իրականացրել է բալիստիկ հրթիռների երկու արձակում: Նրանք ընկել են Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններից դուրս և վնաս չեն պատճառել: Թռիչքի միջակայքը գնահատվում է 450 կիլոմետր, բարձրությունը՝ մինչև 100 կիլոմետր: Ճապոնիան խստորեն բողոքել է՝ նշելով, որ մեկնարկները սպառնում են երկրի և տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը և խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ