Վրաստանը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը
ՎրաստանՎրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը, հայտարարել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
«Հիմնական բանը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման հիմնական սահմանափակումները: Կատարվում են պատվաստումներ, որոնք խոչընդոտ կդառնան երրորդ ալիքի զարգացման համար: Զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ արժույթ կբերի: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, եւ դա լավ աճ կլինի մեր ֆինանսական շուկայում»,- ասել է Տուրնավան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանը վերացրել է կանոնավոր թռիչքների բոլոր սահմանափակումները: Օտարերկրացիները Վրաստան կարող են հասնել ինքնաթիռով, եթե կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստ ներկայացնեն: Միեւնույն ժամանակ, Վրաստանի ցամաքային սահմանները փակ են մնում՝ դրանցով թողնում են անցնել կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ այն օտարերկրացիներին, որոնք պատվաստման ամբողջական կուրսի վերաբերյալ փաստաթուղթ են ներկայացնում: