Ռուսաստանը թույլ չի տա միջէթնիկական հակամարտությունների տեղափոխում իր տարածք. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանն իր տարածքում թույլ չի տա ագրեսիվ ազգայնականությունը եւ արտասահմանից միջէթնիկական հակամարտությունների տեղափոխումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգամիջյան հարաբերությունների հարցերի խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ չնայած աշխարհում թեժ կետերի մեծամասնության հայտնվելու հիմքում տնտեսական եւ քաղաքական պատճառներն են, այդ հակամարտությունների բռնկման համար, որպես կանոն, սադրում են ազգամիջյան եւ կրոնական անհանդուրժողությունը. «Մենք Ռուսաստանում թույլ չենք տա մեր էթնիկ պատկանելության ցուցադրման ագրեսիվ, ոչ հարգալից վերաբերմունք ցանկացած ազգության ներկայացուցիչների նկատմամբ, թույլ չենք տա նաեւ նման կարգի ցանկացած արտասահմանյան հակամարտության տեղափոխում մեր երկիր»:
Նրա խոսքով՝ համառուսական քաղաքացիական նույնականության ամրապնդման թեման առանցքային է Խորհրդի նիստի համար. «Մեր երկրի համար, գուցե եւ աշխարհի ցանկացած երկրի համար չկա ոչինչ ավելի կարեւոր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ