Ակնհայտ է, որ AstraZeneca֊ն կապ ունի թրոմբոզի հետ․ ԱՀԿ֊ն ահազանգում է․ Reuters
Համաշխարհային ՄամուլԱՀԿ֊ն զգուշացնում է, որ գոյություն ունի անհերքելի կապ AstraZeneca պատվաստանյութի և գլխուղեղի թրոմբոզ առաջացման միջև։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ներկայացուցիչ Ռոժերիու Պինտու Դե Գասպարը, գրում է Reuters գործակալությունը։ «Գոյություն ունի անհերքելի կապ կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի և գլխուղեղի թրոմբոզի միջև, թեև դեռևս հայտնի է, թե ինչու է պատվաստանյութի պատճառով առաջանում այս շատ հազվագյուտ հիվանդությունը», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Նա, սակայն, հավելել է, որ, այնուհանդերձ, AstraZeneca պատվաստանյութի օգտագործման առավելությունները գերազանցում են նրա թերությունները: