«Փաստ»․ Արդարադատության նախարարության ղեկավար կազմի միջին տարիքը 32 է
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է: Պարզվում է՝ այս գերատեսչության ղեկավար կազմի միջին տարիքը... 32 է: Մասնավորաբար, նախարար Ռուստամ Բադասյանը 30 տարեկան է, նախարարի տեղակալ Վահե Դանիել յանը՝ 31, մյուս տեղակալը՝ Արմեն Հովհաննիսյանը՝ 32: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը 29 տարեկան է, նրա տեղակալ Սոսի Վարդանյանը՝ 30: Մի խոսքով՝ իսկական «երիտասարդական» նախարարություն: Այս, ինչպես նաև աշխատանքային փորձի տեսակետից տարբերվում է միայն օրերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (ծնվ. 1981 թ.):