«Հրապարակ». Հետպատերազմական Հայաստանում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգևավճար է տվել աշխատակիցներին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ եւ որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի պարգեւատրել։ Ընդհանուր թվով պարգեւատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։
Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետերը պարգեւատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգեւատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգեւատրվել։ Ուշագրավ է, որ քաղաքապետի խոսնակի անունը չկա ցանկում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրապարակված ցանկն իրականում պարգեւատրումների չնչին մասն է, ամբողջական որոշումն այլ՝ գաղտնի հրամանի տակ են քողարկել»: