ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը
Քաղաքական
Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից