Ռուսաստանը Սլովակիայից պահանջել է վերադարձնել Sputnik V-ի ողջ խմբաքանակը` պայմանագրի պայմանները խախտելու պատճառով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) Սլովակիայի կառավարությանը պահանջել է վերադարձնել Sputnik V պատվաստանյութի ողջ խմբաքանակը՝ պայմանագրային բազմաթիվ խախտումների պատճառով, որպեսզի այն կարողանա օգտագործվել այլ երկրներում: Այս մասին նշված է կազմակերպության Twitter-ի պաշտոնական հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը Սլովակիայի կառավարությունից պահանջել է վերադարձնել պատվաստանյութը պայմանագրային բազմաթիվ խախտումների պատճառով, որպեսզի այն կարողանա օգտագործվել այլ երկրներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ դեղամիջոցների վերահսկման պետական ինստիտուտի քարտուղար Մագդալենա Յուրկեմիկովան հայտնել էր, որ ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը Սլովակիա է ժամանել մարտի 1-ին, չի համապատասխանում բնութագրերին, որոնք տպագրվել են առաջատար բժշկական Lancet ամսագրում: