Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport Էբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է Աֆրիկայում Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 

Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

Այլ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ  աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ:  Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է:

Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և  հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայությունԻսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՀանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՊայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿՄուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ) Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակումԿառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգովApple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինԻշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԴավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ ՓուրմոհամադիինՔաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ ԱվինյանԱյսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնումԼատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էՄեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՈ՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներովՉարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարիցApple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձելՌուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
Ամենադիտված