Մխիթարյանը ապաքինվել է, հաջորդ խաղին կարող է խաղալ
Սպորտ
Իտալական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացած վնասվածքից հետո ապաքինվել է և արդեն կարող է խաղադաշտ դուրս գալ ապրիլի 11-ին՝ «Բոլոնիայի» դեմ տնային մրցավեճում։ Ասում են՝ հայազգի ֆուտբոլիստը պատրաստ է եղել նաև մասնակցելու երեկ կայացած «Այաքսի» դեմ հանդիպմանը, սակայն «Ռոմայի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստը որոշել են ռիսկի չդիմել։
Մխիթարյանը, հիշեցնենք, սրունքի վնասվածք էր ստացել մարտի 12-ին, իր նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան