Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները
Աշխարհ
Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանական և թուրքական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, համատեղ զորավարժությունների ընթացքում ստուգվել է ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև նախաձեռնողականության դրսևորման և ստորաբաժանումների կառավարման ունակությունները: Զորավարժությունները մեկնարկել էին ապրիլի 8-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն