Ղրիմում ահաբեկչություն է կանխվել
Համաշխարհային ՄամուլՂրիմում անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել երկու իսլամիստների, ովքեր պատրաստվում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում:
Ըստ ԱԴԾ-ի՝ ահաբեկչությունը նախապատրաստել են 1992 և 1999 թվականներին ծնված ռուս ահաբեկիչներ: Ըստ տեղեկությունների՝ նրանք եղել են արգելված Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական կազմակերպության անդամներ: Տվյալների համաձայն՝ նրանք ցանկանում էին ինքնաշեն ռումբեր օգտագործել հարձակման համար: Այնուհետև արմատականները պատրաստվում էին տարանցիկ ճանապարհով՝ Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով, մեկնել դեպի Սիրիա: Ձերբակալվածների տներից առգրավվել են պայթուցիկ նյութեր և ռումբերի այլ բաղադրիչներ՝ զինամթերքով: Ուժայիններին հասանելի է դարձել նաև նամակագրություն և ձայնային հաղորդագրություններ, որոնցում գրոհայինները քննարկում են ահաբեկչական էմիսարների հետ կապված ծրագրերը: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մեղադրանքով։