Ուկրաինայի ԶՈՒ֊ն բացառել է ուժի կիրառումը Դոնբասում
Համաշխարհային ՄամուլԴոնբասի «ազատագրումը» բռնի ուժով կհանգեցնի խաղաղ բնակիչների և զինծառայողների մահվան, իսկ Կիևի համար դա անընդունելի է:
«Հավատարիմ լինելով մարդկային համընդհանուր արժեքներին և միջազգային հումանիտար իրավունքի նորմերին՝ մեր պետությունն առաջին տեղում դնում է իր քաղաքացիների կյանքը», - ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը։ Ըստ նրա՝ Ուկրաինայի իշխանությունները առաջնահերթ են համարում Դոնբասում իրավիճակի կարգավորման քաղաքական ու դիվանագիտական ուղին: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են համարժեք պատասխան տալ ինչպես հակամարտության սրմանը, այնպես էլ «երկրի շուրջ ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակի բարդացմանը»: