Բայդենը 715 միլիարդ դոլար է պահանջել Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու համար
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից պահանջել է 715 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին Չինաստանի և Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգը չեզոքացնելու համար:
«Նախագահի պահանջը 2022 թվականին ներառում է 715 միլիարդ դոլար ԱՄՆ Պաշտպանության նախարարության համար՝ պայքարելու այն երկրների դեմ, ովքեր ապակայունացնող վարքագիծ են պարունակում իրենց գործողություններում: Այդ երկրներն են Ռուսաստանն ու Չինաստանը», - ասվում է փաստաթղթում: Փետրվարին Բայդենը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել էր, որ Ռուսաստանը «ցանկանում է թուլացնել եվրոպական նախագիծը, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքն ուզում է խաթարել անդրատլանտյան միասնությունն ու ԱՄՆ֊ի վճռականությունը»: