Պարզվում է` «փորիկով» տղամարդիկ ամենագրավիչն են կանանց համար
Այլ«Dating.com» ծանոթությունների հավելվածի անցկացրած հարցումների արդյունքների համաձայն` 2021 թվականին կանանց համար «փորիկով» տղամարդիկ ամենագրավիչն են: Այս մասին հաղորդում է Insider-ը:
Հետազոտությանը մասնակցել է երկու հազար միայնակ կին: Նրանցից 75%-ը նախընտրել է հարաբերություններ սկսել այն տղամարդկանց հետ, ում կազմվածքը համացանցում ստացել է Dad Bod («Հայրիկի մարմին») անվանումը:
Նման կազմվածքին բնորոշ է մկանների ռելիեֆի բացակայությունը և որովայնի հատվածում ավելորդ քաշի առկայությունը:
«Միայնակ մարդիկ սկսում են կազմվածքի ավելի բազմազան տեսակներ գրավիչ համարել, քանի որ գիտեն, թե որքան դժվար է մարզավիճակում մնալ համավարակի ժամանակ»,- լրագրողներին պատմել է հավելվածի փոխնախագահ Մարիա Սալիվանը: