«Իրավունք». «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Ազգի ձայն» կուսակցությունը միանում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր Միության» շարժմանը: Այս մասին կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը տեղեկացրեց «Իրավունք TV»-ի տաղավարում: Նա նշեց, որ իրենց կուսակցության ծրագրում 4 կետ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման կարեւորությանը:
«Մեզ համար, որպես կուսակցություն, պատիվ է միանալ այս շարժմանը, եւ պատրաստ ենք լիովին անցնել աշխատանքային քննարկումների եւ իրականացնել մեր առաքելությունը: Ես, որպես նաեւ մշակույթի գործիչ` չեմ կարող լինել անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իմ երկրում ու իմ ազգի հետ: Դրա համար մտել եմ քաղաքականություն, որովհետեւ գիտակցում էի, որ սա միակ տարբերակն է, որպեսզի ունենաս ինչ-որ ազդեցություն եւ մասնակցություն, այլ ոչ թե միայն, որպես հանրային մարդ, հայտնես քո կարծիքը, իսկ հանրությունն այն ընդունի ի գիտություն, բայց որեւէ առաջընթաց տեղի չունենա»: