Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մարդ է մահացել
Համաշխարհային ՄամուլԻսպանական Տոլեդո քաղաքում երեսուն տարեկան տղամարդ է մահացել AstraZeneca-ի դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, հայտնում է Encastillalamancha տեղական թերթը:
Տղամարդը դասախոս էր տեղի համալսարաններից մեկում: Հաղորդվում է, որ նա հիվանդանոց է ընդունվել ապրիլի 9-ին` թրոմբոզով: Նույն օրը բժշկական հաստատությունը տեղեկացրել է երկրի Առողջապահության նախարարությանը և Իսպանական դեղերի և առողջապահական ապրանքների գործակալությանը`վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդի մոտ դեղամիջոցի ենթադրյալ անբարենպաստ արձագանքի մասին: Տղամարդը ծանր վիճակում մի քանի օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և մահացել ապրիլի 12-ին: Հայտնի է, որ մահվան ելքով արդեն արձանագրված դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել պատվաստումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում։