Բժշկուհուն հեռացրել են աշխատանքից տեսախցիկի դիմաց պացիենտների ճարպերի հետ պարելու համար
ԱյլԲրազիլացի պլաստիկ վիրաբույժ Քարեն Տրիսոլիոն TikTok հարթակում ունի օգտահաշիվ, որտեղ իր ավելի քան 643 հազար հետևորդների համար հրապարակում է զվարճալի պարային հոլովակներով:
Սակայն, վերջերս Քարենը հրապարակել է տեսանյութ, որում պարում է երաժշտության ներքո` իր ձեռքերի մեջ բռնելով փաթեթներ` պացիենտների հեռացված ճարպերով:
Երիտասարդ բժշկուհին նաև մակագրություններ է թողել յուրաքանչյուր փաթեթի համար: Առաջին փաթեթով կադրը նա մակագրել է` «Սա կուծք է», իսկ մյուս կադրին կից գրել է` «Սա թևատակի ճարպ է»: Իսկ մյուս հոլովակում աղջիկը բռնել է ճարպով մաշկի կտոր` ավելացնելով մի քանի սմայլիկներ և գրություն` «Այսօրվա գավաթը»:
Քարենի երջանկությունը, սակայն, երկար չի տևել: Սան Պաուլուի մարզային բժշկական խորհուրդը Քարենի գործողությունները համարել է ոչ բարոյական, հայտնաբերել է ևս մի քանի խախտում և որոշում կայացրել ազատել նրան աշխատանքից, գրում է The Sun ը: Նրա պլաստիկ վիրաբույժի լիցենզիան կասեցվել է մինչև հետաքննությունը: Եթե բրազիլացի կինը մեղավոր ճանաչվի, ապա կարող է ընդմիշտ կորցնել իր լիցենզիան :