«Իրավունք». Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:
Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ եւ նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակառակվել Փաշինյան Նիկոլին:
Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակների համբերության բաժակը լցվել է եւ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»: