Թբիլիսիում պատրաստվում են հյուրընկալել ՀՀ նախագահին և իր տիկնոջը
ՎրաստանՎրաստանի մայրաքաղաքը պատրաստվում է հյուրընկալել պաշտոնական այցով Թբիլիսի ժամանող ՀՀ նախագահին: Infoteka24-ը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Թբիլիսին՝ այսօր»: Լուսանկարում երևում են հաջորդաբար սյուներին ամրացրած հայկական և վրացական դրոշները:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: